Իմ Ագրոգյուղը

Իմ նոր ընկերները

Իմ նոր փորձառությունները

Իմ նոր բացահայտումները

«Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբար

«Իմ ագրիամառը» բնության գրկում ուսուցման հարթակ է:

«Իմ ագրիամառը» էքսպերիմենտալ ուսուցման հնարավորություն է հետաքրքրասեր և ստեղծագործ երեխաների համար:

«Իմ ագրիամառն» ընձեռում է աճի և փոփոխության նոր հնարավորություններ:

«Իմ ագրիամառը» նպաստում է հայկական ինքնության ամրապնդմանը:


Ինչու՞ «Իմ ագրիամառը» ճամբարը


Մենք ապրում ենք սպառողական իրականության մեջ, որտեղ մեզ վաղ մանկությունից սովորեցնում են, որ մենք երջանիկ ենք, երբ սպառում ենք: Աշխարհը մեզ ստիպում է զգալ ոչ լիարժեք և սթրեսային իրավիճակում կախված այս կամ այն իրի պակասությամբ մեր կյանքում: Այն ստեղծում է սպառվածության և շարունակական անհանգիստ զգացողություն: Ինչպե՞ս կարող ենք ստեղծել մեր մեջ խաղաղություն և սովորենք լինել երջանիկ նրանով, ինչ ունենք: Մինչ մենք փնտրում էինք պատասխանները այլ վայրերում, բնությունը ապացուցում է, որ ամենաարդյունավետ ճանապարհը բնական աշխարհի հետ կայուն կապն է, որն օգնում է թուլացնել սթրեսը, ստեղծել ավելի լիարժեք կյանք և սպառողականությունից զերծ մնալ: Այս փորձառությունները պետք է երեխաների մեջ սերմանել մանկուց, մենք ստեղծել ենք այս ծրագիրը երեխաների համար՝ տալով նրանց հնարավորություն՝ ծանոթանալու մեկ այլ միջավայրի հետ, որն ունի իր ապացուցված առավելությունները երեխաների զարգացման և բարեկեցության վրա:

Ճամբարի մասնակցությամբ երեխաներն ունենում են`

  • Բնության մեջ զբաղմունքների շնորհիվ բարելավված մտավոր եւ ֆիզիկական առողջություն:
  • էկոհամակարգի և սննդի արտադրության համակարգի վերաբերյալ գիտելիքներ:
  • Հայկական մշակույթի և ինքնության վերաբերյալ գիտելիքներ:
  • Սահմանափակ ժամանակ էկրանի առաջ:

 

Կարդալ ավելին

«Իմ ագրիամառը» ճամբարի աշխատարանները

Հատուկ մշակված մեկ շաբաթյա ծրագիրն առաջարկում է հետևյալ փորձառությունները և շատ ավելին

Տնական ուտելիքի պատրաստում ավանդական եղանակով՝ կապելով անցյալը ներկայի հետ:

Տնական ուտելիքը գյուղական կյանքի անբաժան մասն է: Գյուղի կանայք, ովքեր ուտելիքի ... Կարդալ ավելին

Տնական ուտելիքը գյուղական կյանքի անբաժան մասն է: Գյուղի կանայք, ովքեր ուտելիքի յուրահատուկ պատրաստման գաղտնիքի հպարտ կրողներն են, կկիսվեն տնական-ավանդական ուտելիքի իրենց գիտելիքներով ու փորձով: Երեխաները կիմանան հայկական տնական ուտելիքի մասին, որն ունի սերնդեսերուն փոխանցված երկար պատմություն:
«Սովորելով զրոյից ձեռքով պատրաստել ուտելիքը` նշանակում է հոգի դնել դրանում: Ասում ենք, որ հոգով պատրաստված ուտելիքը ավելի համեղ է:

Դեղաբույսերի արշավներ. ինչպես սովորել բնական դեղամիջոցների գաղտնիքները:

Երեխաները պետք է սովորեն զգալ բնությունը, ... Կարդալ ավելին

Երեխաները պետք է սովորեն զգալ բնությունը, հասկանալ և ճանաչել բնական երևույթները, իմանալ դեղաբույսերի հատկությունների մասին, որն օգնում է երեխաների մոտ սեր ու հոգատարություն արթնացնել բնության նկատմամբ, նպաստում է, որպեսզի երեխաները նախապատվությունը տան բնության բարիքներին: Եվ իհարկե, երեխաները հնարավորություն կունենան պատրաստել իրենց ձեռքերով հավաքած բույսերից թեյ;

Մեկ օր ապրել ուրիշի կյանքով. քայլել գյուղում ապրող մարդու «կոշիկներով»:

Ի՞նչ կլիներ, եթե դու հնարավորություն ունենայիր ապրել մեկ ուրիշ կյանքով, կամ եթե մեծ քաղաքի փոխարեն... Կարդալ ավելին

Ի՞նչ կլիներ, եթե դու հնարավորություն ունենայիր ապրել մեկ ուրիշ կյանքով, կամ եթե մեծ քաղաքի փոխարեն ծնված լինեիր մի փոքրիկ գյուղում: Ինչպիսի՞ն կլիներ քո կյանքն այդ դեպքում: ճամբարում երեխաները հնարավորություն կունենան «հագնել գյուղում ապրող մարդու կոշիկները»: Այս փորձառությունը հնարավորություն է տալիս մեկ օր ապրել տեղացիների կյանքով: Այն անմիջական ուսուցանում է, որը կոտրում է պատնեշները և տեղ բացում ըմբռնման համար:

«Կարդալ» բնության նշանները

Ինչպես է եղանակի հաջորդականությունն ազդում մարդկանց ապրելակերպի վրա, ինչպես են մարդիկ ապրում բնության հետ ներդաշնակ,... Կարդալ ավելին

Ինչպես է եղանակի հաջորդականությունն ազդում մարդկանց ապրելակերպի վրա, ինչպես են մարդիկ ապրում բնության հետ ներդաշնակ, ինչի մասին է մեզ զգուշացնում բնությունը և ինչպես կանխատեսել եղանակի տեսությունն առանց եղանակի հավելվածի` պարզապես կարդալով բնության նշանները և շատ ավելին:

Սննդի ստեղծման աշխատարաններ` սկզբից մինչև վերջ

Մասնակցել սննդի ստեղծման շղթային, որը սկսում է կովերին արոտ տանելուց մինչև պանիր սեղանին, սերմը ցանելուց մինչև բանջարեղենային աղցան, ցորենի հասկից մինչև հաց թխել:

... Կարդալ ավելին

Մասնակցել սննդի ստեղծման շղթային, որը սկսում է կովերին արոտ տանելուց մինչև պանիր սեղանին, սերմը ցանելուց մինչև բանջարեղենային աղցան, ցորենի հասկից մինչև հաց թխել:

Մեղվաբուծական փորձառություն. բացահայտում ենք մեղուների գաղտնի աշխարհը.

Իրենց սեփական փորձով երեխաները կսովորեն ու կհետազոտեն, թե ինչպես է մեղուների մայրը թագավորում մեղուների թագավորությունը, ... Կարդալ ավելին

Իրենց սեփական փորձով երեխաները կսովորեն ու կհետազոտեն, թե ինչպես է մեղուների մայրը թագավորում մեղուների թագավորությունը, ինչպիսի մեղվամթերքներ են արտադրում մեղուները, ինչ օգտակար հատկանիշներ ունեն դրանք, և թե ինչ կարող ենք մենք սովորել մեղուներից:

Գրանցվել հիմա



Ի՞նչ են ասում մասնակիցները...

Թողեք Ձեր կարծիքը



Կարող եք կցել Ձեր լուսանկարը

Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են