Իմ Ագրոգյուղը

Գլխավոր / Մեր մասին /

Մեր մասին

«Իմ ագրոգյուղը» ստեղծում է Հայաստանի գյուղական համայնքների զարգացման  համար իրական հնարավորություններ` խրախուսելով գյուղական բարիքների օգտագործումը: Մենք առաջարկում ենք  գյուղատնտեսության և բնության հետ կապված հնարավոր լավագույն ծառայություններն ու փորձառությունները մեծահասակների և երեխաների համար: 

 

«Իմ ագրոգյուղը»` լիցքավորվիր բնության էներգիայով ու սիրով:

«Իմ ագրիամառը» ճամբարի աշխատարանները

Հատուկ մշակված մեկ շաբաթյա ծրագիրն առաջարկում է հետևյալ փորձառությունները և շատ ավելին

Տնական ուտելիքի պատրաստում ավանդական եղանակով՝ կապելով անցյալը ներկայի հետ:

Տնական ուտելիքը գյուղական կյանքի անբաժան մասն է: Գյուղի կանայք, ովքեր ուտելիքի ... Կարդալ ավելին

Տնական ուտելիքը գյուղական կյանքի անբաժան մասն է: Գյուղի կանայք, ովքեր ուտելիքի յուրահատուկ պատրաստման գաղտնիքի հպարտ կրողներն են, կկիսվեն տնական-ավանդական ուտելիքի իրենց գիտելիքներով ու փորձով: Երեխաները կիմանան հայկական տնական ուտելիքի մասին, որն ունի սերնդեսերուն փոխանցված երկար պատմություն:
«Սովորելով զրոյից ձեռքով պատրաստել ուտելիքը` նշանակում է հոգի դնել դրանում: Ասում ենք, որ հոգով պատրաստված ուտելիքը ավելի համեղ է:

Դեղաբույսերի արշավներ. ինչպես սովորել բնական դեղամիջոցների գաղտնիքները:

Երեխաները պետք է սովորեն զգալ բնությունը, ... Կարդալ ավելին

Երեխաները պետք է սովորեն զգալ բնությունը, հասկանալ և ճանաչել բնական երևույթները, իմանալ դեղաբույսերի հատկությունների մասին, որն օգնում է երեխաների մոտ սեր ու հոգատարություն արթնացնել բնության նկատմամբ, նպաստում է, որպեսզի երեխաները նախապատվությունը տան բնության բարիքներին: Եվ իհարկե, երեխաները հնարավորություն կունենան պատրաստել իրենց ձեռքերով հավաքած բույսերից թեյ;

Մեկ օր ապրել ուրիշի կյանքով. քայլել գյուղում ապրող մարդու «կոշիկներով»:

Ի՞նչ կլիներ, եթե դու հնարավորություն ունենայիր ապրել մեկ ուրիշ կյանքով, կամ եթե մեծ քաղաքի փոխարեն... Կարդալ ավելին

Ի՞նչ կլիներ, եթե դու հնարավորություն ունենայիր ապրել մեկ ուրիշ կյանքով, կամ եթե մեծ քաղաքի փոխարեն ծնված լինեիր մի փոքրիկ գյուղում: Ինչպիսի՞ն կլիներ քո կյանքն այդ դեպքում: ճամբարում երեխաները հնարավորություն կունենան «հագնել գյուղում ապրող մարդու կոշիկները»: Այս փորձառությունը հնարավորություն է տալիս մեկ օր ապրել տեղացիների կյանքով: Այն անմիջական ուսուցանում է, որը կոտրում է պատնեշները և տեղ բացում ըմբռնման համար:

«Կարդալ» բնության նշանները

Ինչպես է եղանակի հաջորդականությունն ազդում մարդկանց ապրելակերպի վրա, ինչպես են մարդիկ ապրում բնության հետ ներդաշնակ,... Կարդալ ավելին

Ինչպես է եղանակի հաջորդականությունն ազդում մարդկանց ապրելակերպի վրա, ինչպես են մարդիկ ապրում բնության հետ ներդաշնակ, ինչի մասին է մեզ զգուշացնում բնությունը և ինչպես կանխատեսել եղանակի տեսությունն առանց եղանակի հավելվածի` պարզապես կարդալով բնության նշանները և շատ ավելին:

Սննդի ստեղծման աշխատարաններ` սկզբից մինչև վերջ

Մասնակցել սննդի ստեղծման շղթային, որը սկսում է կովերին արոտ տանելուց մինչև պանիր սեղանին, սերմը ցանելուց մինչև բանջարեղենային աղցան, ցորենի հասկից մինչև հաց թխել:

... Կարդալ ավելին

Մասնակցել սննդի ստեղծման շղթային, որը սկսում է կովերին արոտ տանելուց մինչև պանիր սեղանին, սերմը ցանելուց մինչև բանջարեղենային աղցան, ցորենի հասկից մինչև հաց թխել:

Մեղվաբուծական փորձառություն. բացահայտում ենք մեղուների գաղտնի աշխարհը.

Իրենց սեփական փորձով երեխաները կսովորեն ու կհետազոտեն, թե ինչպես է մեղուների մայրը թագավորում մեղուների թագավորությունը, ... Կարդալ ավելին

Իրենց սեփական փորձով երեխաները կսովորեն ու կհետազոտեն, թե ինչպես է մեղուների մայրը թագավորում մեղուների թագավորությունը, ինչպիսի մեղվամթերքներ են արտադրում մեղուները, ինչ օգտակար հատկանիշներ ունեն դրանք, և թե ինչ կարող ենք մենք սովորել մեղուներից:

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են