Գլխավոր / Ծրագրեր / «Իմ ագրիամառը» միջազգային ամառային ճամբար
Ամառը տարվա այն ժամանակն է, երբ ցանկանում ես, որ երեխաներդ այն արդյունավետ ու ուրախ անցկացնեն, վայելեն իրենց արձակուրդները և, միևնույն ժամանակ, զարգանալու նոր հնարավորություններ ունենան:
«Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարը իր տեսակով յուրօրինակ ճամբար է Հայաստանում, որն առաջարկում է երեխաների համար բնության և գյուղատնտեսության հիմքի վրա ամառային ծրագիր: Ճամբարն առաջարկում է էքսպերիմենալ ուսուցման հնարավորություններ, որտեղ երեխաները ձեռք են բերում մի շարք նոր հմտություններ գյուղատնտեսության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, միմյանց նկատմամբ հոգատարության ու շատ ավելիի մասին:
«Իմ Ագրիամառը» ճամբարում երեխաներն ունենում են իրական փորձառություններ` կտրվելով տեխնոլոգիաներից: Մեր ծրագրերը հիմնված են հետազոտությունների վրա, որտեղ երեխաներն ունենում են զարգացման ու աճի լավագույն հնարավորությունները:
Բնության մեջ բացօթյա կազմակերպվող կրթության վերաբերյալ վերջին հետազոտություննները փաստում են այն մասին, որ միջավայրային բազմազանությունը կապված է իմունային համակարգի հետ և այն երեխաները, ովքեր գյուղական վայրերում են մեծանում ավելի քիչ են հակված ասթմայի և ալերգիաների, քանի որ նրանք բույսերի և կենդանիների բազմազան միկրոօրգանիզմների հետ են շփվում, բուսական բազմազանությունը բարելավում է երեխաների մաշկի բիոման, երկար ժամանակ դրսում լինելը լավացնում է երեխաների տեսողությունը, այգեգործությամբ զբաղվելու շնորհիվ երեխաների համար նախընտրելի է դառնում մրգերով ոու բանջարեղենով սնվելը: Բնության մեջ գտնվելը զարգացնում է երեխաների ուշադրության կենտրոնացման կարողությունը, ակադեմիական կարողությունները և ապահովում է լիարժեք հանգիստ:
Ճամբարը «հարմարավետության զոնայից դուրս» փորձառություններ է առաջարկում, որը դրական է անդրադառնում երեխաների ստեղծագործականության վրա, խթանում է երեխաների` նոր բաներ սովորելու ցանկությունը, օգնում է լինել ավելի պրոդուկտիվ/արդյունավետ, և որ ամենակարևորն է, տարբեր իրավիճակներում ավելի կողմնորոշվող են դառնում:
Ճամբարը 10-17 տարեկան բոլոր երեխաների համար է: Ճամբարի աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն է՝ կախված այցելուների լեզվի նախընտրությունից:
Մասնակցության հաստատման համար պետք է ներկայացնել երեխայի առողջությունը փաստող բժշկի տեղեկանք: Ճամբարի ընթացքում երեխաների առողջական վիճակը վերահսկվում է, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ապահովելու երեխաների անվտանգությունը:
Մենք աշխատում ենք միայն փոքր խմբերի հետ, որտեղ ընգրկված են մինչև 12 երեխա: Մեզ համար առաջնային է հետևել և ուղղորդել յուրաքանչյուր երեխայի զգացումներին և ուսումնական ընթացքին, որպեսզի վստահ լինենք, որ երեխան ուրախ ու հետաքրրքված է ճամբարի փորձառություններով: Մենք ունենք խմբերի երկու մոդերատորներ, ովքեր հենց ծրագրի հեղինակներն են, երեք օգնականներ, ովքեր ուղեկցում են երեխաներին ծրագրի ողջ ընթացքում: Երեխաները ապրում են հյուրընկալ ընտանիքներում, որտեղ նրանք ստանում են գյուղական աուտենտիկ կյանքի փորձառությունը: Հյուրընկալ ընտանիքների բոլոր անդամները ներգրավված են իրենց հյուրընկալված երեխային լավագույն փորձառություն տալու համար: Երեխա-մեծահասակ հարաբերակցությունը ողջ ճամբարի ընթացքում համապատասխանում է 1/2,4-ի: Երեխաները թե՛ ցերեկը, և թե՛ գիշերը միշտ մեծահասակի ուշադրության ներքո են: Հյուրընակալող տները բարեկարգ են ու հարմարավետ, որտեղ երեխաների համար նախատեսված են 2-4 տեղանոց ննջարաններ: Մենք տրամադրում ենք գյուղական անարատ սնունդ օրը հինգ անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք և երկու անգամ հետճաշիկ/աղանդեր՝ ճաշի և ընթրիքի միջև: Մեր թիմը խոսում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ընդգրկում ենք թիմում մարդու, ով խոսում է երեխայի մայրենի լեզվով:
2020 թվականի ամառային ճամբարի երկրորդ խմբի անհատական գրանցումներն արդեն սկսվել են: Տեղերը սահմանափակ են: Մենք կարևորում ենք անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխային, և մեր խմբերում երեխաների թիվը չի գերազանցում 12-ը:
Մենք ընդունում ենք նաև խմբային գրանցումներ կազմակերպություններից և դպրոցներից: Եթե դուք նման կառույցի ներկայացուցիչ եք, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ խմբային գրանցումների կարգին և մյուս մանրամասներին ծանոթանալու համար:
Ճամբարի մեկ շաբաթվա արժեքը մեկ երեխայի համար 300.000 ՀՀ դրամ է, որն իր մեջ ներառում է կեցություն հարմարավետ հյուրատներում, 5-անգամյա առողջ սնունդ, հատուկ մշակված աշխատարաններ, տուրեր/արշավներ, տրանսպորտ Երևանից ճամբար և հակառակ ուղղությամբ: Օդանավակայանից դիմավորումը կարող է կազմակերպվել լրացուցիչ վճարի դիմաց:
Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակից երեխաները ամենաշատն են կրել ինքնամեկուսացման, տեղաշարժման սահմանափակումների վնասները, երեխաների ֆիզիկական և մտավոր առողջության վերականգնմանը աջակցելու համար այս ամառ ճամբարի գինը 50% զեղչվել է և կազմում է 150.000 ՀՀ դրամ: Օնլայն վճարման դեպքում գանձվում է նաև բանկի միջնորդավճարը՝ 4050 ՀՀ դրամի չափով:
Մենք առաջարկում ենք զեղչեր մի ընտանիքից մեկից ավելի երեխաների մասնակցության դեպքում: Ամեն երկրորդ երեխան կստանա 10% զեղչ, երրորդ երեխան` 20% զեղչ: / Երրորդ երեխայից սկսած յուրաքանչյուրը 20% զեղչ: Զեղչերից օգտվելու համար գրեք մեզ նախապես՝ մինչ գրանցման հայտը լրացնելը:
Ձեր երեխայի մասնակցությամբ դուք կունենաք Ձեր ներդրումը Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում:
Երեխաների կեցությունը կազմակերպվում է տեղական հյուրընկալ ընթանիքներում` որտեղ սենյակները նախատեսված են 2-4 երեխաների համար: Հյուրընկալ ընտանիքներն այս ոլորտում փորձառու B&B-եր են:
«Իմ ագրիամառը» միջազգային ճամբարը գտնվում է Մարտունի գյուղում, Ճամբարակ խոշորացված համայնքում, որը գտնվում է Հայաստանի արևելյան մասում Սևանա լճի և Դիլիջանի միջև: Մարտունին ծովի մակարդակից 1800մ բարձության վրա գտնվող էկոլոգիապես մաքուր բնակավայր է իր մաքուր օդով, կանաչ անտառներով, բարձր լեռներով և բյուրեղյա մաքուր ջրերով: Այն յուրահատուկ վայր է, որտեղ ամեն ծնող պետք է իր երեխային գոնե մեկ անգամ բերի:
Գյուղը գտնվում է Երևանից 130 կմ (մինչև 2 ժամ) հեռավորության վրա:
«Իմ ագրիամառը» ճամաբարն ամբողջությամբ հիմնված է համայնքի ռեսուրսների վրա: Համայնքի բնակիչներն առաջարկում են իրենց հյուրընկալ տները երեխաներին, կիսվում են գյուղատնտեսության ոլորտում ունեցած իրենց փորձառությամբ, սովորեցնելով երեխաներին հողագործության և անասնապահության նրբությունների մասին, միևնույն ժամանակ կսովորեն, թե ինչպես պատրաստել տնական պանիր, որն ունի հազարավոր տարիների պատմություն, հաց կամ կարագ, և շատ ավելի յուրահատուկ ուտեստներ` օգտագործելով հնագույն պատրաստման եղանակները, որոնք, փոխանցվել են իրենց սերնդեսերունդ: Հյուընկալ ընտանիքներն առաջարկում են իրենց կողմից պատրաստված էկոլոգիապես մաքուր ուտելիքը` տալով երեխաներին իրենց սերն ու հոգատարությունը: Համայնքի երեխաներն ու երիտասարդները ակտիվ մասնակցություն են ունենում ճամբարի կյանքին:
Սաթենիկը ծնվել և իր պատանեկությունն անցկացրել է Մարտունի գյուղում: Սաթենիկն իր կրթական կարիերան անցկացրել է եվրոպական 4 համալսարաններում` հետազոտելով կրթության և երեխաներին վերաբերող մոտեցումները Նորվեգիայում, Շվեդիայում, Իռլանդիայում և Մալթայում: Նա նվիրել է իր կարիերան կրթության և համայնքային զարգացման ոլորտներին: Նրա շարունակական փնտրտուքները համայնքային զարգացման և կրթության մեջ լավագույն լուծումները գտնելու ուղղությամբ հանգեցին այս ծրագրի ստեղծմանը, որը հիմնված է ժամանակակից աշխարհում կիրառվող լավագույն հնարավոր մոտեցումների վրա: «Ես ցանկանում եմ ապահովել երեխաների համար լավագույնը և, միևնույն ժամանակ, դարձնել իմ համայնքն ավելի լավը` իմ աշխատանքի հիմքում դնելով հոգատարությունը մարդկանց ու բնության նկատմամբ: Ես հավատացած եմ, որ այս ծրագրերի ստեղծումը ավելի մեծ արժեք կբերի երեխաների կյանքում`օգնելով նրանց գտնել երջանկության իրենց ճանապարհը, ինչպես որ ես գտա իմը: Ես հուսով եմ, որ ավելի շատ մարդիկ գնալով կգնահատեն գյուղական կյանքի առավելությունները և կմոտենան բնությանը և իրենց իսկական եսին».- նշում է Սաթենիկը:
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել և կատարել վճարումը մինչև օգոստոսի 13-ը: Մինչ վճարումն իրականացնելը՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ 096102452 / info@myagrovillage.am :
Չեղարկման դեպքում ճամբարի մասնակցության համար կատարված վճարները ենթակա են վերադարձման: Ավելի մանրամասն ծանոթացեք Չեղարկման կարգի հետ:
Չեղարկման կարգ
* Բանկի կողմից պահված միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման:
Ձեր երեխայի մասնակցության հաստատումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ` տեղեկացնելու փոխադրման, անհրաժեշտ պարագաների և այլ մանրամասների մասին: